Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիության ընդհատման վտանգ. morevmankan.am

Հղիության ընդհատման վտանգ. morevmankan.am

Հղիությունը կնոջ համար ֆիզիոլոգիական վիճակ է: Եթե կինը երիտասարդ է (18-30 տարեկան) և առողջ, որպես օրենք, հղիությունը նորմալ է ընթանում:

Բայց կարող են դիտվել բարդություններ և՛ որոշակի խմբերում, և՛ երիտասարդ կանանց մոտ:

Բարդությունները կարելի է բաժանել երեք խմբի.

  • Բարդություններ` կապված հղիության հետ, հղիության վաղաժամ ընդհատում:
  • Հիվանդությունների հետ կապված բարդություններ` հղիության ընթացքում, օրինակ, կարմրախտ:
  • Հիվանդություններ, որոնցով կինը հիվանդ է եղել նախքան հղիությունը:


Նման դեպքերում ամենածանր հետևանքը հղիության ընդհատման վտանգն է: Եթե դա դիտվում է հղիության վաղ ժամկետներում, անվանում են հղիության ընդհատման սպառնալիք, իսկ ավելի մեծ ժամկետներում (28 շաբաթականից բարձր)՝ վաղաժամ ծննդաբերության սպառնալիք:

Պատճառները

Հղիության ընդհատման պատճառ կարող է լինել արգանդի վզիկի թուլությունը, երբ նրա վերին մասը չի կարող լավ սեղմվել: Դա կարող է հետևանք լինել նախորդ հղիությունների ժամանակ ստացած վնասվածքների: Բուժումը սկզբում ստացիոնար է, հետագայում անհրաժեշտ է ամբուլատոր հսկողություն:

Արգանդի վզիկին կարող է դրվել կար, եթե ախտորոշվել է 16-20 շաբաթականում, իսկ ավելի բարձր ժամկետներում դրվում են հատուկ օղակներ: Կարերը և օղակները հանվում են ծննդաբերության սկզբում, երբ առակ են կանոնավոր կծկումներ կամ պտղաջրերի հոսք:

Հղիության ընդհատումը կարող է կապված լինել կնոջ հորմոնալ վիճակի հետ, այդ պատճառով մեծ նշանակություն է տրվում հորմոնալ փոփոխություններին և հորմոնալ բուժմանը՝ ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում:

Ախտանշանները

Վաղաժամ ծննդաբերության առաջին ախտանշանը կարող է լինել ոչ թե արյունային արտադրությունը, այլ պարզապես առատ արտադրությունները, անգամ երբեմն կնոջը թվում է, թե իր մոտ առկա է անմիզապահություն: Դա ազդանշան է, որ պտղաթաղանթի ամբողջականությունը խախտված է: Նման դեպքերում շտապ պետք է դիմել բժշկի:

Արտարգանդային հղիությունը, երբ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում է արգանդից դուրս, նույնպես կարող է կապված լինել ընդհատման սպառնալիքի հետ:  Սակայն արտարգանդային հղիության ընդհատման հետևանքները կարող են բացասական ազդել կնոջ առողջության վրա: Արտարգանդային հղիության ժամանակ անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն իրականացնել:

Ի՞նչ անել հղիության ընդհատման դեպքում

Եթե չի հաջողվում կանխել հղիության ընդհատումը, ապա, անմիջապես դրանից հետո, պետք է փորձել պարզել դրա պատճառները: Անհրաժեշտ է հետազոտել և՛ կնոջը, և՛ ամուսնուն: Կարևոր են հյուսվածաբանական, հորմոնալ հետազոտությունների արդյունքները և գենետիկի մոտ խորհրդատվությունը:

Տղամարդուն անհրաժեշտ է նաև ուրոլոգի (անդրոլոգի) խորհրդատվություն:

Երբեմն պատճառը դժվար է գտնել: Սակայն հաջորդ հղիությունները կարող են նորմալ ընթանալ և առաջին անհաջող հղիությունը հեշտ մոռացվում է:

Հետազոտություններից հետո հերթական հղիությունը խորհուրդ է տրվում 4-6 ամիս անց:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ